կարևոր
25157 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-02 18:04

ԱԽ քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

ԱԽ քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյակի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։

Անվտանգության խորհրդի քարտուղարը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: