կարևոր
32224 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 17:53

Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

Նախագահին զեկուցվել է նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների ընթացքի մասին:

Զորամասերում, մարտական հենակետերում, վարչական շենքերում իրականացվող ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են, հատուկ ուշադրություն է դարձվում սննդի ապահովման գործընթացին ու դրա ապահովմամբ և սպասարկմամբ զբաղվող անձնանց առողջական վիճակին:

Նախագահին զեկուցվել է, որ անհրաժեշտ բուժպարագաների, դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան, ավելին՝ առավել մեծացվել ու մեծացվում են առկա պահուստները:

Նախագահը նշել է, որ կառավարությունն ըստ անհրաժեշտություն լրացուցիչ միջոցներ կհատկացնի: