կարևոր
1779 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-02 17:04

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1238-ով

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1238-ով

Իրանում կորոնավիրուսով վարակված անձնանց թիվը մեկ օրում ավելացել է 2 հազար 875-ով: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Երկրում վարակի բռնկումից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 50 հազար 468 մարդ:

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը 3 հազար 160 է: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 124-ով: Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 1238-­ով, ընդհանուրը բուժվել է 16 հազար 711 մարդ: