23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ եւ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նույն օրը երկրի ղեկավարը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինության եւ պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման հետ կապված հարցեր: