Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է
Աղավնաձորի մեկուսարանի պատասխանատու, ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը։
«Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն:
Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք...
Առողջ լինեք...
Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես...»,-գրել է նա: