կարևոր
1608 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 16:21

Իսպանիայում մահացության ցուցանիշը մեկ օրում ավելացել է 950-ով. Euronews

Իսպանիայում մահացության ցուցանիշը մեկ օրում ավելացել է 950-ով. Euronews

Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 950 մարդ: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:

Տեղի իշխանությունները հաղորդել են, որ երկրում մահացության ընդհանուր ցուցանիշն անցել է 10 հազարից:

Վարակի բռնկումից ի վեր Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 110 հազարից ավելի է: Իսպանիայի առողջապահության նախարարությունը նշել է, որ գրեթե 27 հազար պացիենտ, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուս, այսօր բուժվել է: Վարակվածների թվով թեժ կետը Իսպանիայում շարունակում է մնալ Մադրիդը՝ իր արվարձաններով:

Իսպանիայի փողոցներում հիմնվում են դաշտային հոսպիտալներ: