17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների , ՀՀ ոստիկանության, դատախազության, ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մարզպետը եւ նրան ուղեկցող պաշտոնական անձինք Գավառի կենտրոնական հրապարակում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հուշարձանին: Ծաղկեդրման արարողությանը նախորդել է մասնավոր հոգեհանգստյան կարգը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը կատարել է Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Սարուխան համայնքի հոգեւոր հովիվ տեր Ներսես քահանա Սահակյանը: Արարողության մասնակիցները Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում վառել են հիշատակի մոմեր: