կարևոր
1784 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-02 15:28

Ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը երիտասարդ է, ատիպիկ թոքաբորբ է տանում. Արսեն Թորոսյան

Ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը երիտասարդ է, ատիպիկ թոքաբորբ է տանում. Արսեն Թորոսյան

Ծայրահեղ ծանր պացիենտներից մեկը երիտասարդ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ծանր վիճակում գտնվողներն ուղեկցվող քրոնիկ հիվանդություններ ունեն։

«Միայն մեկն է երիտասարդ, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում»,- ասաց նախարարը։

Հարցին՝ արհեստական շնչառական քանի՞ սարք ունի Հայաստանը եւ քանի՞սն է օգտագործվում, Արսեն Թորոսյանը պատասխանեց.

«Մենք այս պահին ունենք մոբիլիզացված միայն այս խնդրի լուծման համար մոտ 55 առանձին սարք, այսինքն՝ ուրիշ ոչ մի բանի համար չօգտագործվող. դրանցից 5-ն է զբաղված։ Սարքերի քանակը կմեծանա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի ներգրավմամբ, որտեղ մենք ունենք եւս 20 սարք։ Հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք մոտ 100՝ մի տեսակի, եւս 5 թե 6 սարք նույն ինքնաթիռով՝ մեկ այլ մոդելի։ Եվս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը կլինի ապրիլի կեսին, մյուս կեսն էլ մայիսի կեսին»։