կարևոր
1732 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 15:21

Բոլնիսիում հղի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Aliq.ge

Բոլնիսիում հղի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Aliq.ge

Բոլնիսիի մունիցիպալիտետի Քվեմո Բոլնիսի գյուղից երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրանցից մեկը հղի է, այս մասին հաղորդել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին՝ հավելելով, որ նրանք տեղափոխվել են Առաջին համալսարանական կլինիկա: Գրում է Aliq.ge կայքը:

«Երեկ, 38 աստիճան ջերմությամբ, դաշտային հիվանդանոց են տեղափոխվել մայր և երեխա, որոնց մոտ, ցավոք, կորոնավիրուս է հաստատվել: 19-ամյա կինը հղի է».- հայտարարել է Ռեխվիաշվիլին:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով այս պահի դրությամբ 130 մարդ է վարակված, կարանտինային ռեժումում է գտնվում 5437 մարդ, իսկ ստացիոնար բուժման տակ` 260 անձ: