կարևոր
1847 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-02 14:19

Դրամատիկական թատրոնը գումար է նվիրաբերել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը գումար է տրամադրել «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» գանձապետական հաշվեհամարին։ Այս մասին գրառում է զետեղված թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

 «Թատրոնի անձնակազմը սույն թվականի մարտ ամսվա  աշխատավարձից 560 000 դրամ է նվիրաբերել՝«Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»:

Եղեք առողջ։
Աստված օգնական բոլորիս»,-ասվում է գրառման մեջ:

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ: