կարևոր
660 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-02 13:26

Մահացած երգչուհին հրաժարվել էր թեստավորվել ու հոսպիտալացվել. ԱՆ

Մահացած երգչուհին հրաժարվել էր թեստավորվել ու հոսպիտալացվել. ԱՆ

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը թոքարբորք ունեցել է, թե ոչ, ցույց կտա դիահերձումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Կինը ապրել է տանը միայնակ։ Չգիտեմ՝ ունեցել է թոքաբորբ, թե չէ։ Դա պիտի հստակեցնի դիահերձարանը։ Շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները երգչուհուն հրավիրել են թեստավորում անցնել և հոսպիտալացնել։ Վերջինս հրաժարվել է՝ ասլեով, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, բայց արդեն առավոտյան նա մահացել է», - ասաց խոսնակը։

Վերջինս նկատեց, որ նրա շփման շրջականը պարզվում է:

«Քույրը վատառողջ է։ Մեր մասնագետները կապ են հաստատել վերջինիս հետ», - հավելեց նա։

Հիշեցնենք, որ թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը հայտնել էր, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին: