11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Վարակվածների շարքերում երեխաներ քիչ կան, հղիներ կան՝ նորից քիչ թվով, կան իհարկե տարեցներ և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք, ովքեր ռիսկի խմբում են։ Այս մասին ապրիլի 2-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց Արսեն Թորոսյանը:
«Պացիենտների մոտ 80 տոկոսը ասիմպտոմ է, չունեն սիմպտոմներ՝ ջերմություն և այլն։ Դա չի նշանակում, որ իրենք լիարժեք առողջ են և վտանգ չեն ներկայացնում ուրիշների համար։ Նրանք նույնպես պետք է մնան հսկողության տակ՝ հետագա բարդացումներից խուսափելու համար»,-նշեց նախարարը։