կարևոր
1826 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-02 12:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ իր խոնարհումը բերելով 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին և աղոթելով նրանց հոգիների հանգստության համար: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: