կարևոր
1962 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 12:25

Մեկնարկել են ԱՀ-ում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին մեկ ամսվա պարենամթերքով ապահովման համար ծանրոցների տրամադրման աշխատանքները

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին` (63 տարին լրացած՝ չաշխատող, զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձանց) մեկ ամսվա պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովման համար ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքները, որին միացել են «Արցախի կամավորների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ երիտասարդներ: