կարևոր
1716 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-02 12:03

Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից. ՀՀ վարչապետ

Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 2-ի նիստին անդրադարձավ հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժը հսկելու նախագծին:

«Մինչև օրս անհեթեթ մեկնաբանություններ եմ լսում՝ գաղտալսումներ և այլն: ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, առանց կորոնավիրուսի, գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա:

Հետևաբար, պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունի», - ասաց նա: