կարևոր
1323 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 11:46

Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ. ՀՀ վարչապետ

Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ. ՀՀ վարչապետ

Կառավարության մարտի 2-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ:

«Ուզում եմ Արցախի ժողովրդին և մեզ շնորհավորել տեղի ունեցած ընտրությունների առիթով: Կարծում եմ, որ տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները»,- ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ նախագահական առաջին իսկ փուլում նանխագհ ընտրվելու համար թեկնածու Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով, չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն:

«Եվ ես կարծում եմ, որ այս փաստն ինքնին բավականին խոսուն է»,-ասաց նա և նշեց, որ բավականին խոսուն է նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը, ինչպես նաև այն փաստը, որ առաջին և երկրորդ տեղով խորհրդարան անցել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր: