կարևոր
1785 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-02 11:38

«Ռեքվիեմ»՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հայ հերոսների հիշատակին

«Ռեքվիեմ»՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հայ հերոսների հիշատակին

Ի հիշատակ ապրիլյան պատերազմում նահատակված հայ քաջերի Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում կներկայացնի Բրուքների «Ռեքվիեմ»-ը:

Համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

«Համերգի տեսագրության ցուցադրությունը կենտրոնի հարգանքի տուրք է քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին:
Ստեղծագործությունը Հայաստանում կատարվել է առաջին անգամ՝ կենտրոնի նախաձեռնությամբ»,-ասվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունում: