Մենք ունենք 16 հաստատություն, որտեղ պահվում են մեր այն պացիենտները, որոնց թեստի արդյունքները դրական են, բայց թեթև վիճակում են գտնվում և այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ։ Այս մասին ապրիլի 2-ին կայացած Կառավարության նիստում ասաց Արսեն Թորոսյանը:
«Այս պահի դրությամբ Հայաստանում 9 բժշկական հաստատություն զբաղվում են միայն կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ»։
Նախարարը նաև նշեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը այսօր կդատարկվի և կդառնա միայն կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց։
«Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ հիվանդանոցներ, ինչը դեռ երկար ժամանակ թույլ կտա, որ մենք ունենանք բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի բոլոր պացիենտները հոսպիտալացվեն։ Թեթև սիմպտոմներ ունեցող պացիենտները կտեղափոխվեն մեկուսացման այլ վայրեր , հյուրանոցներ և այլն»։