կարևոր
1050 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-02 10:27

Քաղաքացիները Սևան-Դիլիջան գլխավոր ավտոճանապարհից շեղվել և մոլորվել են

Քաղաքացիները Սևան-Դիլիջան գլխավոր ավտոճանապարհից շեղվել և մոլորվել են

Ապրիլի 2-ին` ժամը 02:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գլխավոր ավտոճանապարհից շեղվել և մոլորվել են։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Սևան-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և խափանվել:

Փրկարարները վարորդին և 4 ուղևորի տեղափոխել են  Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 17-րդ կմ, որտեղից քաղաքացիները հրաժարվել են հետագա օգնությունից: