կարևոր
1725 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-02 09:21

ԱՄՆ-ում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով ռեկորդային` ավելի քան 1000 մարդ է մահացել . Известия

ԱՄՆ-ում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով ռեկորդային` ավելի քան 1000 մարդ է մահացել . Известия

ԱՄՆ-ում վերջին 1 օրվա ընթացքում նվազագույնը 1374 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում: Համապատասխան տվյալները հրապարակել է Ջոնս Հոփքինսի համալսարանը: Սա աշխարհում վարակի բռնկումից հետո 1 օրում գրանցված մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին հաղորդում է Известия-ն:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վատթարացում է նկատվում: Երկիրը գլխավորում է ոչ միայն վարակվածների, այլև մահացածների թվով: Ապրիլի 2-ի առավոտյան ստացված վերջին տվյալների համաձայն՝ երկրում վարակված է 215 417 մարդ, նրանցից 4757-ը մահացել է:

Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ Կոննեկտիկուտ նահանգում կորոնավիրուսով պայմանավորված բարդացումների հետևանքով 6 շաբաթական նորածին էր մահացել: