կարևոր
2307 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-02 09:07

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝  հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։ Ներկա էր նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: