280 դիտում, 2020.04.01 23:55

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 14-17մ/վրկ արագությամբ։ Գիշերը կդիտվի +7, ցերեկը՝ +17, երեկոյան՝ +14 աստիճան տաքություն։            

կիսվել նյութով -