236 դիտում, 2020.04.01 22:48

ՀՀ ԶՈՒ երկու զորամիավորումներում անցկացվել են պատրաստականության բարձրացման միջոցառումներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ԶՈՒ երկու զորամիավորումներում անցկացվել են պատրաստականության բարձրացման միջոցառումներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հաստիքային հրաձգային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 27-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Անձնակազմը հաջողությամբ կատարել է կրակային վարժությունները, խոցել կրակադաշտի բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանումներում մարտի 31-ին անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ։

Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային սպառազինության տիրապետման հմտությունները, հրահանգավորումներ են արվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: 

Ֆոտոշարք

կիսվել նյութով -