Հաստիքային հրաձգային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 27-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անձնակազմը հաջողությամբ կատարել է կրակային վարժությունները, խոցել կրակադաշտի բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանումներում մարտի 31-ին անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ։
Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային սպառազինության տիրապետման հմտությունները, հրահանգավորումներ են արվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: