410 դիտում, 2020.04.01 22:27

Առայսօր կորոնավիրուսից վեց իրանահայ է մահացել. Իրանում հիվանդացության կայունացում ու մեղմացում է նկատվում. Արտաշես Թումանյան Tert.am

Առայսօր կորոնավիրուսից վեց իրանահայ է մահացել. Իրանում հիվանդացության կայունացում ու մեղմացում է նկատվում. Արտաշես Թումանյան Tert.am

Ապրիլի 1-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 3036 մարդ, կա մոտ 47 հազար 600 վարակակիր. զարգացած եվրոպական երկրները տարածման և մահացության թվով անհամեմատ առաջ են անցել Իրանից: Tert.am-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

«Առայսօր կորոնավիրուսից մահացել է վեց իրանահայ: Այսօր երկրում ակտիվացրել են թեստավորման աշխատանքները, հիվանդացության աճը կապված է թեստավորման արդյունքում բացահայտված դեպքերի հետ, թեև տանը մեկուսացած հիվանդների թիվն էլ չկա: Հայ համայնքը բավականաչափ կազմակերպված է, իրանահայերը ստանում են ճիշտ այնպիսի բուժօգնություն, ինչպես և մնացած բոլոր իրանցիները։

Իրանում ապրող ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ քաղաքացիությամբ ընտանիքի անդամ ունեցող իրանցիներն այսօր էլ հանգիստ կարող են հատել հայ-իրանական սահմանը և վերադառնալ Հայաստան, սպասում ենք, որ մոտ մեկ շաբաթից նրանց հերթական խումբը կվերադառնա»,-նշել է Արտաշես Թումանյանը։

կիսվել նյութով -