812 դիտում, 2020.04.01 22:24

Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ

Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ

Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն:

Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները:

Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Առողջություն բոլորիդ»,-գրել է նա:

կիսվել նյութով -