702 դիտում, 2020.04.01 23:03

Աշխարհի ամենամեծ մեկուսացման ենթարկված երկրում օդի աղտոտվածության մակարդակը զգալի փոփոխության է ենթարկվում. CNN

Աշխարհի ամենամեծ մեկուսացման ենթարկված երկրում օդի աղտոտվածության մակարդակը զգալի փոփոխության է ենթարկվում. CNN

Հնդկաստանն արդեն մեկ շաբաթ գտնվում է մեկուսացման ռեժիմում․ երկրի իշխանությունները 1.3 մլրդ բնակչությանը հորդորում են դուրս չգալ տներից և պահպանել սոցիալական հեռավորության կանոնները: Այս մասին հաղորդում է CNN-ը։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մեկուսացումը նպաստում է երկրում օդի աղտոտվածության մաքրմանը։

Հնդկաստանի ողջ տարածքում բոլոր գործարանները, շուկաները, աղոթատեղիները ներկա պահին փակ են: Հանրային տրանսպորտը մեծամասամբ դադարեցրել է աշխատանքը: Երկրով մեկ կասեցվել են բոլոր շինարարական աշխատանքները:

Ըստ AirVisual-ի օդի աղտոտվածության վերաբերյալ 2019-ի զեկույցի համաձայն՝ աշխարհի 30 ամենաաղտոտված քաղաքներից 21-ը Հնդկաստանում են գտնվում:

Հնդկաստանում մինչ օրս կորոնավիրուսով վարակման ավելի քան 1600 դեպք է արձանագրվել, մահացել է 45 մարդ:

կիսվել նյութով -