կարևոր
2052 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-01 21:40

Ուիմբլդոնը պաշտոնապես չեղարկվեց 1945 թվականի ի վեր առաջին անգամ

Ուիմբլդոնը պաշտոնապես չեղարկվեց 1945 թվականի ի վեր առաջին անգամ

Թենիսի «Մեծ սաղավարտ» տարվա 4 մրցաշարերից հերթականը` Ուիմբլդոնը, պաշտոնապես չեղարկվեց: Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի չեղարկումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Ըստ նախնական ծրագրի, այն պետք է մեկնարկեր հունիսի 28-ին և եզրափակվեր  հուլիսի 11-ին:

Բոլոր այն երկրպագուներն, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել տոմսեր, կստանան փոխհատուցում:

Ավելի վաղ չեղարկվել էին մի շարք միջազգային մրցաշարեր` ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, ամառային Օլիմպիական խաղերը: