384 դիտում, 2020.04.01 21:19

Պուտինը և Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի կայունացման քայլերը

Պուտինը և Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի կայունացման քայլերը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ: Այս մասին հայտնում են Կրեմլի պաշտոնական կայքից։

Հաղորդվում է, որ երկու երկրների նախագահներն արծարծել են նաև լիբիական հիմնախնդիրը:

Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային թեմաները:

կիսվել նյութով -