Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ: Այս մասին հայտնում են Կրեմլի պաշտոնական կայքից։
Հաղորդվում է, որ երկու երկրների նախագահներն արծարծել են նաև լիբիական հիմնախնդիրը:
Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային թեմաները: