1388 դիտում, 2020.04.01 21:11

Պուտինը ՌԴ կառավարությանն արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է տվել. ՌԻԱ Նովոստի

Պուտինը ՌԴ կառավարությանն արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է տվել. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է ստանում: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:

Մասնավորապես, կառավարությունը կկարողանա կորդինացնել արտակարգ դրության ժամանակ կանխարգելման և արձագանքման միասնական համակարգի աշխատանքը: Նախարարների կաբինետն էլ իրավունք կստանա սահմանափակել բժշկական սարքավորումների առևտուրը, ներմուծել հատուկ ընթացակարգ`պատերազմական պայմաններում օգտագործման համար նախատեսված բժշկական սարքավորումների հաշվառման և շրջանառության համար:

կիսվել նյութով -