750 դիտում, 2020.04.01 20:42

Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 727-ով. ՌԻԱ- նովոստի

Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 727-ով. ՌԻԱ- նովոստի

 Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում  ավելացել է 727-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 13 հազար 155-ի: Այս մասին հայատարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելլին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Արդեն այսօրվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 80 հազար 572-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 937-ով»,- ասել է Բորելլին:

Մարտի 31-ին նա հայտարարել էր 2107 վարակվածների մասին: Այս ցուցանիշն աճում է երրորդ օրն անընդմեջ: Մարտի 30-ին արձանագրվել է վարակի կտրուկ նվազում. մեկ օրվա ընթացքում վարակվել էր 1648 մարդ:

կիսվել նյութով -