300 դիտում, 2020.04.01 20:43

Վարչական վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ՏՄՊՊՀ նիստերին նաև առցանց

Վարչական վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ՏՄՊՊՀ նիստերին նաև առցանց

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մարտի 31-ի որոշմամբ հանձնաժողովի կանոնադրության մեջ փոփոխություն և լրացումներ են կատարվել, ըստ որոնց՝ վարչական վարույթի մասնակիցների համար հնարավորություն է ստեղծվել ցանկության դեպքում հանձնաժողովի նիստերին մասնակցել նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

«Համապատասխան տեխնիկական միջոցների առկայության դեպքում հանձնաժողովի նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ վարչական վարույթի մասնակիցը  կարող է դիմում ուղարկել [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ այն հանձնաժողովին հասցեագել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (https://e-request.am/) միջոցով»:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում։

կիսվել նյութով -