596 դիտում, 2020.04.01 20:01

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է 89-ամյա պացիենտ. ԱՆ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է 89-ամյա պացիենտ. ԱՆ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալինա Նիկողոսյանը:

«Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,-գրել է նա։

 

Մինչ այս պահը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք, բուժվում է 537 պացիենտ՝ վարակակիրներից 31-ն ապաքինվել են:

կիսվել նյութով -