26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախ անդրադարձ է եղել կառավարության հաստատած միջոցառումների իրականացմանը: Ներկայացվել են ընթացիկ վիճակագրական տվյալներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման վերաբերյալ, որի նպատակը ՓՄՁ տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի տարածման հետևանքով կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումն է: Նշվել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 11 հայտ, և ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողների դիմումների գույքագրումը շարունակվում է: Արծարծվել են նաև մյուս ծրագրերի իմպլեմենտացիային առնչվող հարցեր:
Վարչապետը հանձնարարել է շարունակել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների մշտադիտարկումը, ինչը թույլ կտա կառավարությանը շարունակաբար բարձրացնել դրանց արդյունավետությունն ու հասցեականությունը:
Հաջորդիվ քննարկվել են սոցիալական թիրախային օժանդակության շրջանակի ընդլայնման ուղղությամբ նոր միջոցառումների նախագծերը, մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք գաղափարներ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել քննարկված միջոցառումների նախագծերը և ներկայացնել կառավարության հաստատմանը: