894 դիտում, 2020.04.01 19:19

Առայսօր Արցախի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

Առայսօր Արցախի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները»,-ասված է հայտարարությունում:

կիսվել նյութով -