334 դիտում, 2020.04.01 18:41

Երեխաներին հանձնվել են նվերներ ու բարեմաղթանքների բացիկներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երեխաներին հանձնվել են նվերներ ու բարեմաղթանքների բացիկներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին:  Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխաներին է հանձնվել տիկնոջ կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները:

«Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք»,- գրել է Աննա Հակոբյանը»:

Ֆոտոշարք

կիսվել նյութով -