442 դիտում, 2020.04.01 18:47

ՀՀ նախագահը Ռուստամ Մախմուդյանին նշանակել է վարչական դատարանի դատավոր

ՀՀ նախագահը Ռուստամ Մախմուդյանին նշանակել է վարչական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանին նշանակել է վարչական դատարանի դատավոր։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 26-ի ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռուստամ Մախմուդյանին  նշանակել վարչական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

կիսվել նյութով -