474 դիտում, 2020.04.01 18:35

«Աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ դիմակայել մեկուսացման այս ժամանակներում». Հռոմի պապ

«Աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ դիմակայել մեկուսացման այս ժամանակներում». Հռոմի պապ

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկուսացված է ողջ աշխարհը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել՝ մարդկանց առաջարկելով աղոթել ԶԼՄ այն աշխատակիցների համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են ամբողջությամբ մեկուսացված չզգալ իրենց:

«Եկեք բոլորս միասին աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են ԶԼՄ-ներում, ովքեր շարունակում են աշխատել՝ շփվելու և մեզ տեղեկացված պահելու համար, որպեսզի մարդիկ ամբողջապես մեկուսացված չլինեն, և նրանց համար, ովքեր կրթում են երեխաներին: Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ դիմակայել մեկուսացման այս ժամանակներում»,-գրել  է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

կիսվել նյութով -