334 դիտում, 2020.04.01 18:23

Իբրահիմովիչը կհեռանա «Միլան»-ից

Իբրահիմովիչը կհեռանա «Միլան»-ից

Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Իբրահիմովիչին դուր չի եղել «Միլան»-ի նոր ղեկավար կազմը և գլխավոր մարզիչ Իվան Գազիդիսի պլանները մրցաշրջանի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 38-ամյա Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր, որը վերջանում է հունիսին: Իտալական ակումբի կազմում կազմում շվեդն անցկացրել է 10 հանդիպում, խփել է 4 գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դարձել 62 գոլի հեղինակ:

 

կիսվել նյութով -