378 դիտում, 2020.04.01 17:45

Հրդեհ` Գեղադիր գյուղում

Հրդեհ` Գեղադիր գյուղում

Ապրիլի 1-ին, ժամը 08:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:42-ին, մարվել՝ 09:40-ին: Այրվել են անասնագոմի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 0.5 քմ:

կիսվել նյութով -