17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով և վնասված լյարդով բուժօգնության է դիմել 38-ամյա մի կին, նրան դանակահարել էին: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը հիվանդանոց է մեկնել: Տուժողն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նրան վիրահատել են: Բժիշկներին հասցրել էր միայն հայտնել, որ Փափազյան փողոցի խանութի մոտ իրեն դանակահարել են:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկել` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ նախ ճշտվել է, որ դեպքը ոչ թե Փափազյան փողոցում, այլ Կոմիտասի պողոտայում է կատարվել, ապա ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել է նրա 36-ամյա ծանոթը, որը Րաֆֆու փողոցի բնակիչ է:
Մարտի 30-ին նշված հասցեից կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կասկածվողը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: