կարևոր
1448 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-01 17:11

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը  մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց  է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների: Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են  բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան Վարդանյանը, Սամվել Միրիբյանը, սրտաբան Նոնա Ասատրյանը, հոգեբան Արթուր Եղիազարյանը, բուժքույր` վերակենդանացման բաժանմունքից`Աննա Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը

«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում` Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը, Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ  Տիգրան Բաբասյանը, ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը, Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը: Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք: