կարևոր
3422 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-01 16:56

Վրաստանի կառավարությունը կվճարի քաղաքացիների կոմունալները (aliq.ge)

Վրաստանի կառավարությունը կվճարի քաղաքացիների կոմունալները (aliq.ge)

Կառավարությունը որոշում է կայացրել՝ ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորել։ Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, հաղորդում է aliq.ge-ն։

Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:

«Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեև մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար»,- ասել է վարչապետը: