12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:
«Եթե մենք սխալվենք ժամկետներում և շտապենք որոշ քայլեր իրականացնել, ապա ռիսկի կենթարկենք այս ընթացքում մեր ներդրած ջանքերը: Սա միակ գործուն մեթոդն է մեր տնտեսության շարժիչը գործարկելու, սոցիալական շփումների, ազատությունների վերականգնման համար»,- ասել է նա Իտալիայի խորհրդարանում:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը երկար է լինելու, քանի որ բացակայում է պատվաստանյութը: Կանխարգելող միջոցառումներն անհրաժեշտ կլինեն նաև անցումային փուլում, որպեսզի վարակի նոր օջախներ չառաջանան:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածաների թիվն անցել է 105 հազարից, մահացածների թիվը՝ 12 հազարից: