կարևոր
3061 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-01 13:57

Արցախում լինելու են նախագահական ընտրությունների 2-րդ փուլ՝ 14 օր հետո

Ըստ Արցախի նախագահական ընտրությունների թարմացված տվյալների՝ նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը հավաքել է 49,25%, Մասիս Մայիլյանը՝ 26,4%, Վիտալի Բալասանյանը` 14,7% ձայն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Արցախում լինելու են նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։

«Թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկած ձայների 50%+1 թիվը։ Պետք է անցկացվեն ընտրությունների երկրորդ փուլի աշխատանքներ։ Երկրորդ փուլը տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո, այսինքն` այս դեպքում ապրիլի 14-ին»,-ասաց Արզումանյանը։