կարևոր
1663 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-01 13:18

Կուբայում կորոնավիրուսի դեմ պայքարում խստացվում են սահմանափակումները. «ՌԻԱ Նովոստի»

Կուբայում կորոնավիրուսի դեմ պայքարում խստացվում են սահմանափակումները. «ՌԻԱ Նովոստի»

Կուբայի իշխանությունները որոշում են կայացրել դուրս բերել օտարերկրյա նավերը երկրի ջրային տարածքներից, ինչպես նաև դադարեցնել ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտարարել է Կուբայի վարչապետ Մանուել Մարրերո Կրուսը:

«Կուբայի կառավարությունը որոշում է կայացրել խնդրել դուրս բերել այն օտարերկրյա նավերը, որոնք դեռ գտնվում են մեր երկրի ջրային տարածքներում: Ստեղծված իրավիճակը նաև նպաստել է, որ դադարեցնենք երկիր ժամանող բոլոր տեսակի ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները, քանի որ այն ստեղծում է հավելյալ ռիսկ բնակչության համար»,-նշել է Կրուսը:

Նա տեղեկացրել է, որ կշարունակեն թռիչքներ իրականացնել բեռնափոխադրող ինքնաթիռները:

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսն էլ իր հերթին հայտարարել է, որ որոշում է կայացվել չեղարկել Աշխատանքի օրվա համար նախատեսված բոլոր միջոցառումները:

Կուբայում կորոնավիրուսի վարակվածության 186 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6: