կարևոր
1824 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-01 13:02

Բրայլյան գրով հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը արտակարգ դրության վերաբերյալ

Բրայլյան գրով հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը արտակարգ դրության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը տպագրվել է բրայլյան գրով: 

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է տեսողական խնդիրներ ունեցող անձանց:

Տպագրությունն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: