20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ևս 7 մարդ է մահացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին» ` հղում անելով ՌԴ օպերատիվ շտաբին:
Մահվան դեպքերից 5-ը գրանցվել է Մոսկվայում, երկուսը՝ Մոսկվայի և Պսկովի շրջաններում:
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 440 նոր դեպք երկրի 35 շրջանում: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 2777-ի, (1880-ը` Մոսկվայում), 24 մարդ մահացել է, 190-ը` բուժվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: