կարևոր
1728 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-01 12:28

Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 1-ին ստորագրել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: